Օրենսդիրը սահմանել է խրախուսանքի միջոցներ նաև դատապարտյալների համար:
Օրինապահ վարքագիծ դրսևորելու համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.
1) լրացուցիչ կարճատև տեսակցության տրամադրում.
2) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:
Դատապարտյալին խրախուսանքի կարգով կարգապահական գումարտակի հրամանատարի որոշմամբ կարող է տրամադրվել տարեկան լրացուցիչ մինչև երկու կարճատև տեսակցություն:
Անհրաժեշտ է նշել, որ բացի վերոնշյալ խրախուսանքի միջոցներից, դատապարտյալի նկատմամբ կարող են կիրառվել զինվորական կանոնագրքերով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:
Աղբյուրը` Իրավաբան.net