Համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի` «Oտարերկրացուն տրված կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում, եւ oտարերկրացին զրկվում է կացության կարգավիճակից, եթե`
ա) պարզվել է, որ կացության կարգավիճակ ստանալիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
բ) լուծվել կամ անվավեր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը, որը հիմք է հանդիսացել օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքի.
գ) մշտական կացության կարգավիճակ ունենալու դեպքում առանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին իր մեկնելու մտադրության մասին ծանուցելու 6 ամսից ավելի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից կամ մշտապես մեկնել է Հայաստանի Հանրապետությունից.
դ) Հայաստանի Հանրապետությունում նրա գտնվելը սպառնում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին»:
Աղբյուրը` Իրավաբան.net