Քննարկում Արտաշատում

Մարտի 4-ին Արտաշատում կայացավ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման սեմինար: Սեմինարին, ի թիվս ՔՀԿ և ՏԻՄ մի շարք մարզային ներկայացուցիչների, մասնակցում էր նաև  Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ Տիգրան Մաթևոսյանը:

Սեմինարի ընթացքում քննարկման թեմա է դարձել նաև հանքի փակման ծրագրի կազմումը: Բացի այդ, խոսվեց օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող պահանջների և հնարավոր ռիսկերի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել