«Եվրոպական խորհրդարանն ափսոսանք է հայտնում մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ շուքով ընդունելու, ինչպես նաեւ նրան մայորի կոչում շնորհելու եւ ժամանելուն պես նրան՝ իր 8 տարվա աշխատավարձի չափով գումար շնորհելու առնչությամբ»,- ասվում է բանաձևում՝ կոչ է անելով, որ Ադրբեջանի իշխանություններին` ջանքեր գործադրեն՝ բարեփոխելու դատական ողջ համակարգը, մասնավորապես` դատական կարգով հետապնդման, դատավարության, դատապարտման, ազատազրկման ու բողոքարկման գործընթացները:
Եվրոպական խորհրդարանը հանձնարարել է Եվրախորհրդարանի նախագահին, որպեսզի նա այս բանաձեւը փոխանցի Եվրոպայի խորհրդին, Հանձնաժողովին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Ադրբեջանի եւ ԵՄ անդամ պետությունների կառավարություններին եւ խորհրդարաններին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net