Ըստ դատական դեպարտամենտի 2015թ.-ի վիճակագրության՝ մինչդատական վարույթում նախաքննության մարմինը հեռախոսների մուտքային և ելքային վերծանման թույլտվություն ստանալու մասին 4039 միջնորդություններ են դատարանները ստացել, մերժվել է ընդամենը 79-ը, իսկ հեռախոuային կամ կապի այլ միջոցներով տարվող խոuակցությունների լuման և ձայնագրառման մասին 123 միջնորդություններ են եղել, մերժվել՝ 2-ը:
2015թ.-ին քննիչների կողմից՝ նամակագրության, հեռագրական, փոuտային հաղորդումների հսկողության մասին 419 միջնորդություններ են եղել, մերժվել կրկին 2-ը:
Խուզարկության իրականացման 4134 միջնորդություններ են արվել, դատարանը մերժել է 170-ը:
2015թ.-ին առաջին ատյաններում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2452 միջնորդություններ է արվել, որոնցից բավարարվել է 2263-ը, մասնակի՝ 106-ը, թողնվել է առանց քննության 8 միջնորդություն, իսկ մերժվել՝ ընդամենը 154 միջնորդություն, այսինքն՝ մերժվել է ընդհանուր թվի միայն 6 տոկոսը: 1610 միջնորդություն է եղել կալանքի ժամկետները երկարացնելու մասին, մերժվել է ընդամենը 38-ը, կալանքի վերահաստատման 209 միջնորդություն, մերժված 22-ը:
Նույն թվականին մինչդատական վարույթում առաջի ատյանի դատարանները ստացել են գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին 604 միջնորդություններ, որոնցից մերժվել է 460-ը, բավարարվել 112 միջնորդություն, այսինքն՝ 18 տոկոսն է միայն բավարարվել:
Դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված հարցերի լուծման ոլորտում պատկերը հետևյալն է՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին 215 միջնորդություններ են արվել, բավարարվել է 188-ը:
312 միջնորդություն է եղել պատիժը փոփոխելու, հետաձգելու և պատժից ազատելու վերաբերյալ, որոնցից բավարարվել է 206-ը, իսկ հարկադիր բուժման տեսակի փոփոխության մասին 223 միջնորդություններից բավարարվել է 188-ը:
Ընդհանուր վերցրած մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարմանը հետ կապված միջնորդությունների վերաբերյալ դատական գործերով ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները ստացել են 16020 միջնորդություն, բավարարել դրանցից 13509-ը, իսկ մերժել՝ 1854-ը:
Այսինքն՝ բավարարվել է նախաքննական մարմինների միջնորդությունների 84 տոկոսը: