Ազատզրկման վայրից փախուստի դիմելն անմիջապես խախտում է նախաքննական մարմինների, դատարանների, ինչպես նաև քրեակատարողական մարմինների օրինական գործունեությունն ապահովող հասարակական հարաբերությունները:
Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Օրենքի տառի համապատասխան հանցանքի կատարման՝ փախուստի, վայրեր են համարվում գաղութները՝ ազատազրկման վայրերը, քննչական մեկուսարանները՝ կալանավորվածներին պահելու վայրերը, արգելատները՝ ձերբակալվածներին պահելու վայրերը:
Կարծում ենք այդպիսի վայր պետք է համարել նաև տրանսպորտային միջոցը, որտեղից կալանավորը կամ ազատազրկման ենթարկվածը փախուստի է դիմել տեղափոխման ժամանակ:
Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) այլ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով:
Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:
Աղբյուրը` Իրավաբան.net