Եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան նախատեսված չէ, ապա արգելվում է սահմանափակել`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների գործունեությանը, տնտեսական իրադրությանը, բնակչության կարիքներին, շրջակա միջավայրին, սանիտարահամաճարակային իրավիճակին, ժողովրդագրությանը վերաբերող` պետական և համայնքների բյուջեների հաշվին վարվող, ապանձնավորված անհատական տվյալներ պարունակող տեղեկատվական բազաների մատչելիությունը.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կողմից ապանձնավորված անհատական տվյալներ պարունակող գրադարանային և արխիվային փաստաթղթերի մատչելիությունը, որոնք հասարակական հետաքրքրություն են ներկայացնում կամ անհրաժեշտ են քաղաքացիների իրավունքների և ազատությունների իրականացման կամ պարտականությունների կատարման համար:
Անհատական տվյալների տեղեկատվական բազաների մատչելիությունը սահմանափակվում է, եթե տեղեկատվական բազաները պարունակում են օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net