Որպես կանոն հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության:
«Քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը հնարավոր է միայն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում», – այս մասին իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ` այս սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ հանցագործության մեջ մեղավոր բոլոր անձինք պետք է բացահայտվեն և ենթարկվեն արդարացի պատժի: Տարբեր պատճառներով քրեական պատասխանատվությունից և պատժից ազատվելու հնարավորությունների առկայությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, հետևապես` հանցագործության դեմ տարվող պայքարի թուլացում:
«Հանցագործության կանխման արդյունավետությունը կախված է ոչ թե պատժի դաժանությունից, այլ դրա անխուսափելիությունից…Նույնիսկ ամենաթեթև պատժի անխուսափելիության մեջ համոզված լինելը միշտ կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քանի վախը մեկ այլ ավելի դաժան, բայց խուսափելիության հույս ներշնչող պատժի նկատմամբ»,- ասել է իտալացի լուսավորիչ և հումանիստ Չեգարեն Բեկարիան:
Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ` նշված սկզբունքի ամբողջական կիրառումը պահանջվում է բոլոր հանցագործությունների գրանցումը և դրա բացահայտումը, այլապես կատարյալ չի կարող լինել պատասխանատվության անխուսափլիության սկզբունքի իրականացումը:
Աղբյուրը`Իրավաբան.net