Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավախորհրդատու ծառայությունը գործնական ուղեցույց է պատրաստել և հրապարակել, որը պարբերաբար լրամշակվելու է: Ուղեցույցի նպատակն է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված գանգատի ընդունելիության չափանիշների մասին առավել մատչելի և մանրամասն տեղեկություն տրամադրելը, որպեսզի, առաջինը` հնարավորինս կրճատվի ըստ էության քննության հեռանկար չունեցող գանգատների թիվը, և, երկրորդ` ըստ էության քննության ենթակա գանգատները բավարարեն ընդունելիության պահանջները:
Ուղեցույցն ի սկզբանե նախատեսված է իրավաբանների համար, ովքեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում են դիմումատուների շահերը:
Ուղեցույցը կազմվել է ֆրանսերեն և անգլերեն, իսկ հայերեն թարգմանությունը կատարվել է «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածշրջանային մագիստրոսական ծրագրի օժանդակությամբ, թարգմանության մասնագիտական խմբագիրն է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Ա.Սարգսյանը: Տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը: