Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցումից` օգոստոսի 31-ից հետո, ի˚նչ է արել Արտաքին գործերի նախարարությունը, ո˚ւր է գնում, ինչպե˚ս է պատկերացնում հետագա զարգացումները, անելիքները: Այս հարցն այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ պատգամավոր Աղվան Վարդանյանը ուղղեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
«Օգոստոսի 31-ից հետո բազմաթիվ հայտարարություններ են եղել Հանարապետության նախագահի կողմից, Արտաքին գործերի նախարարի կողմից` մանրամասն ներկայացնելով այն, ինչ որ արվել և արվում է: Դուք գիտեք այն միահամուռ և միաձայն արձագանքը, որը մենք լսում ենք միջազգային հանրության կողմից: Դա նաև արդյունք է այն քայլերի, որ մեր դիվանագիտությունը, պետության ղեկավարությունը և Արտաքին գործերի նախարարությունը կատարում է»,- պատասխանեց Արտաքին գործերի նախարարը:
Աղբյուրը` Իրավաբան.net