Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հիմքերը

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը նշանակում է այն անձի նկատմամբ, ով`
1. քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակ վիճակում,

2. ով հանցանքը կատարել է սահմանափակ մեղսունակության վիճակում

3. ով հանցանք է կատարել և ճանաչվել է ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժման կարիք ունեցող:

4. ում մոտ հանցանք կատարելուց հետո առաջացել է պատժի նշանակումը կամ կատարումը անհնար դարձնող հոգեկան խանգարում:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները նույնպես պետական հարկադրանքի միջոցներ են, սակայն քրեական պատիժ չեն համարվում: Այս մասին Իրավաբան. net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ` այդ միջոցները հանրության համար վտանգավոր արարք կատարած անձին ուղղելու նպատակ չեն հետապնդում, քանի որ նա հիվանդ է, հետևաբար նպատակը բուժումն է, իսկ եթե բուժումը անհրանին է, գոնե պետք է նվազեցնել, բացառել հենց իրենց կամ այլ անձանց, հասարակական բարիքներին վնաս հասցնելու հնարավորությունը:
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման իրավունքը թողնված է դատարանին:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել