Մերօրյա Երևանը զգալիորեն տարբերվում է այն Երևանից, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի արքայի կողմից, սակայն ասել, որ Երևանը կորցրել է իր պատմական տեսքը, սխալ կլինի:
Կարելի է ասել, որ Երևանը մի կամուրջ է, որը կապում է անցյալը ներկային:
Քայլելով երևանյան փողոցներով` ամեն քայլափոխին կարելի է տեսնել զվարճանքի օբյեկտներ և գիշերային ակումբներ, որոնք հատկապես շատ են քաղաքի կենտրոնում:
Այս տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկման վարչության կողմից պլանավորվել են մի շարք օրենսդրական առաջարկներ` Երևան քաղաքում առևտրի և ծառայությունների օրենսդրական դաշտը կատարելագործելու ուղղությամբ, մասնավորապես` հանրային սննդի, զվարճանքի օբյեկների, այդ թվում` գիշերային ակումբների, հատկապես բազմաբնակարան շենքերի ծավալներում գործող և բացօթյա սրճարաններում հնչեցվող բարձր երաժշտությանն առնչվող:
Աղբյուրը` Իրավաբան.net