Մեղսունակ անձը, ով հանցանք կատարելիս հոգեկան խանգարման հետևանքով չէր կարող ամբողջությամբ գիտակցել իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու հասարակական վտանգավորությունը կամ ղեկավարել դա, ենթակա է քրեական պատասխանատվության:
Սահմանափակ մեղսունակությունը, որպես մեղմացնող հանգամանք, հաշվի է առնվում պատիժ նշանակելիս և կարող է հիմք հանդիսանալ պատժի հետ միաժամանակ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու համար:
Հոգեկան խանգարումները, որպես պատիժը մեղմացնող հանգամանքներ, դատարանը կարող է հաշվի առնել միայն այն դեպքերում, երբ դրանք էականորեն ազդել են հանցագործություն կատարող անձի վրա և հոգեկան խանգարման ու կատարված արարքի միջև առկա է պատճառաբանական կապ:
Այսինքն, դատարանը կարող է պատիժը մեղմացնել միայն այն դեպքերում, երբ պատճառահետևանքային ընդհանուր շղթայում հոգեկան շեղումը հանդիսացել է վճռական օղակ:
Պատժի մեղմացման հիմք չի կարող համարվել այն հոգեկան շեղումը, որը անձի անբարոյական վարքագծի կամ հակահասարակական որևէ սովորույթի արդյունք է:
Աղբյուրը`Իրավաբան.net