Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնասելու համար:
Մասնավորապես` ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնասելը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից իրենց տնօրինության տակ գտնվող կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների, կառուցապատողների կամ շինարարություն իրականացնողների նկատմամբ` 100 000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 150 000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net