Հաճախ հանցագործներն իրենց կողմից կատարված հանցագործությունը փորձում են արդարացնել այն հանգամանքով, որ հանցանք կատարելիս գտնվել են ալկոհոլային խմիչքի ազդեցության ներքո և չեն գիտակցել իրենց գործողությունները: Մինչդեռ օրենսդիրը հակառակն է նշում:
«Համաձայն Քրեական օրենսգրքի` պատասխանատվությունը և պատիժի ծանրացնող հանգամանքներից է համարվում հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ կատարելը»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի օգտագործման հետևանքով հարբած վիճակում հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում:
Ալկոհոլամոլի, թմրամոլի կամ թունամոլի կողմից հանցանք կատարելու դեպքում դատարանը պատժի հետ միաժամանակ կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, եթե այդ հակման պատճառով առկա է նրա կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը:
Աղբյուրը`Իրավաբան.net