Քրեական իրավունքում չի կարելի կիրառել անալոգիա:
Ի տարբերություն քրեական իրավունքի` քաղաքացիական իրավունքում թույլատրվում է կիրառել օրենքի և իրավունքի անալոգիա: Այսպես.
Այն դեպքերում, երբ քաղաքացիական բնույթի հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում է դրանց նկատմամբ կիրառելի գործարար շրջանառության սովորույթը, նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող քաղաքացիական օրենսդրության նորմերը (օրենքի անալոգիա):
Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են` ելնելով քաղաքացիական օրենսդրության սկզբունքներից (իրավունքի անալոգիա):
Ի գիտություն` քաղաքացիական իրավունքները սահմանափակող և պատասխանատվություն սահմանող նորմերի կիրառումն անալոգիայով չի թույլատրվում:
Աղբյուրը` Իրավաբան.net