Ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Համաձայն ՀՀ օրենսդրության` հողի սեփականատերն իր տարածքում ունի ստորերկրյա ջրերի համար ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման առաջնահերթության իրավունք:
Այլ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի նկատմամբ ջրօգտագործման թույլտվություն կարող է տրվել միայն հողի սեփականատիրոջ գրավոր համաձայնության դեպքում, որը կցվում է ջրօգտագործման թույլտվությանը:
Եթե որևէ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի արդյունահանումը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից համարվում է անհրաժեշտություն, իսկ հողի սեփականատերը չի տալիս իր համաձայնությունը, ապա հողամասը սեփականատիրոջից օտարվում է օրենքի հիման վրա՝ դրա նախնական համարժեք փոխհատուցմամբ կամ օրենքով սահմանված կարգով հարկադիր սերվիտուտի կիրառմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net