Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.7-րդ հոդվածի` «Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել մինչեւ դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության uահմաններում:
Պատաuխանողը հայցադիմումի լրացումը uտանալուց հետո կարող է ներկայացնել փոփոխված հայցադիմումի վերաբերյալ իր պատաuխանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում:»:
Աղբյուրը` Իրավաբան.net