Գողացել էին երկու միլիոնի ՀՀ դրամ

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1994 թ. ծնված Սիսակ Ե.-ին և 1988 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:

Պարզվել էր, որ Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, 1994 թ. ծնված Կարեն Ա.-ն և ոմն Մոսո հունվարի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` մտել էին 1987 թ. ծնված Էդգար Օ.-ին պատկանող, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 111 հասցեում գտնվող տոնավաճառի տաղավարներից մեկը և գողացել տղամարդու և կանացի կոշիկներ` պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ Մոսոն 1996 թ. ծնված Մեսրոպ Հ.-ն է, ով հունվարի 19-ին, ժամը 15.30-ին, ներկայացել էր բաժին, իսկ Կարեն Ա.-ն ժամը 16.10-ին բերման էր ենթարկվել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել են նաև հետևյալ հանցադրվագները.

– Հունվարի 15-ին, ժամը 17.30-ից մինչև հունվարի 16-ի ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն «Սախարովի» անվան տոնավաճառի երկաթյա դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, մուտք են գործել 1984 թ. ծնված Լիլիթ Ղ.-ին պատկանող տաղավար և այնտեղից գողացել տղամարդու տարբեր տեսակի հագուստ` ընդհանուր պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:

– 2015 թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 00.01-ի սահմաններում, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն գնացել են Շահումյան գյուղում գտնվող, 1957 թ. ծնված Շողիկ Ե.-ին պատկանող մթերային խանութ և փորձել են հարմարեցված գործիքով բացել խանութի դուռը, գողություն կատարելու նպատակով, սակայն, նկատելով, որ Շողիկ Ե.-ն և վերջինիս ամուսինը գտնվում էին խանութում` դիմել են փախուստի:

– 2015 թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 00.01-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն գնացել են Այգեզարդ գյուղում գտնվող, 1985 թ. ծնված Գրիգոր Գ.-ին պատկանող մթերային խանութ, դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել տարբեր տեսակի ծխախոտներ, 30.000 դրամ գումար` ընդհանուր պատճառելով մոտ 130.000 դրամի վնաս:

– 2015 թ. դեկտեմբերին /կոնկրետ օրը պարզվում է/ Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի 105 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի դարպասի կողպեքը կոտրելով, 1981 թ. ծնված Արմեն Ս.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահախցից գողացել են նրա դրամապանակը, որի մեջ եղել է 200.000 դրամ և 50 դոլար:

– 2015 թ. դեկտեմբերին /կոնկրետ օրը պարզվում է/, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Արտաշատի Արազի փողոցի 45 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակից ավտոտնակի դարպասի կողպեքը բացելով, գողացել են 1966 թ. ծնված Ավետիկ Խ.-ին պատկանող 1 հնդկահավը` պատճառելով մոտ 15.000 դրամի նյութական վնաս:

– 2015 թ. դեկտեմբերի 20-ի ժամը 23.30-ից մինչև դեկտեմբերի 21-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան վրա առևտրի համար թողած պատուհանը բացելով, 1971 թ. ծնված Սահակ Ս.-ի` Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի 7 շենքում գործող մթերային խանութից գողացել են ծխախոտ, կոնֆետներ, մոտ 14.000 դրամ և արծաթյա մատանի` պատճառելով մոտ 311.000 դրամի նյութական վնաս:

– 2015 թ. դեկտեմբեի 17-ի ժամը 20.00-ից մինչև դեկտեմբերի 18-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն, տեխնիկական միջոցների գործադրմամբ, հետնամասի դուռը կոտրելով, 1991 թ. ծնված Գոհար Ս.-ի` Արտաշատ քաղաքի Կասյան փողոցում գործող մթերային խանութից գողացել են ծխախոտ, լիցքավորման քարտեր, 49.000 դրամ և տարբեր տեսակի այլ մթերքներ` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:

Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, Կարեն Ա.-ն և Մեսրոպ Հ.-ն ձերբակալված են: Քննությունը շարունակվում է: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել