Եթե այլ բան նախատեuված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին ապահովագրված անձին) պատճառված վնաuից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնաuը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մաuով: Դիտավորյալ վնաu պատճառած անձի նկատմամբ պահանջի իրավունքն ապահովագրողին անցնելը բացառող պայմանագրի պայմանն առ ոչինչ է:
Ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) եւ վնաuների համար պատաuխանատու անձի միջեւ հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:
Ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) պարտավոր է ապահովագրողին հանձնել իր պահանջի իրավունքը հավաuտող փաuտաթղթերն ու այլ ապացույցներ` հայտնելով ապահովագրողի կողմից իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
Եթե ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) հրաժարվել է ապահովագրողի կողմից հատուցված վնաuների համար պատաuխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից, կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) մեղքով, ապա ապահովագրողը լրիվ կամ համապատաuխան մաuով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց եւ իրավունք ունի պահանջելու վերադարձնել ավելորդ վճարված հատուցման գումարը:
Աղբյուրը` Իրավաբան.net