Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Օրբելի եղբայրների փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ծառին, ապա ճամփեզրին կայանված «ԴԱՖ» մակնիշի բեռնատարին, որից հետո՝ մայթեզրի պատին:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորներից երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մյուս ուղևորներ՝ 1994 թ. ծնված Գայանե Մարկոսյանը և 1993 թ. ծնված Վիկտորիա Ալոյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել են: Կատարվում է քննություն:
Մահացածները սովորում էին «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net