Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունը անհետևանք չի մնալու. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանի հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը: Այս մասին ասվում է ՊՆ հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, որն անհետևանք չի մնալու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել