Ուղևորուհու իրերը գողացած տաքսու վարորդը հայտնաբերվեց

Հունվարի 3-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1996 թ. ծնված Գոհար Ս.-ն և հայտնել, որ ժամը 21.25-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկի մոտից նստել է «Օպել Վեկտրա» մակնիշի, տաքսի ավտոմեքենա, ուղևորվել Հր. Քոչար և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկ, և իջնելով ավտոմեքենայից` խնդրել է սպասել, սակայն վերադառնալուց հետո տեսել է, որ ավտոմեքենայի վարորդը հեռացել է` տանելով իր բաճկոնը, պլանշետը և պայուսակը, որի մեջ եղել են անձնական իրեր:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վարորդը 1951 թ. ծնված Սամվել Մ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 4-ին, ժամը 17.30-ին, ներկայացել է բաժին: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել