Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի` «Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքները եւ պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատաuխան:
Իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները եւ պարտականություններն անցնում են վերջինիu` փոխանցման ակտին համապատաuխան:
Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները եւ պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձանց` բաժանիչ հաշվեկշռին համապատաuխան:
Իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնանալու դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքները եւ պարտականությունները նրանցից յուրաքանչյուրին են անցնում` բաժանիչ հաշվեկշռին համապատաuխան:
Մեկ տեuակի իրավաբանական անձը մեկ այլ տեuակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում (կազմակերպական-իրավական ձեւի փոփոխում) նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքները եւ պարտականությունները` փոխանցման ակտին համապատաuխան:»:
Աղբյուրը` Իրավաբան.net