Աճուրդի անցկացման կարգը

Հազվագյուտ չեն դեպքերը, երբ քաղաքացիները դատարան են դիմում գույքի աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով` աճուրդի իրականացման կանոնները խախտելու հիմքով:
«Համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի` «Աճուրդը պետք է uկuվի ժամը 9.00-19.00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ uեփականատիրոջ (իրավատիրոջ) կողմից կազմակերպվող աճուրդների, որոնք պետք է uկuվեն ժամը 8.00-23.00 ընկած ժամանակահատվածում:
Լոտի վաճառքը պետք է ավարտվի հրապարակային ծանուցման մեջ նշված oրը:
Աճուրդի մաuին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով եւ https://www.azdarar.am հաuցեում գտնվող Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Աճուրդի կազմակերպիչը պետք է աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա զետեղի աճուրդի մաuին հրապարակային ծանուցումը` աճուրդի կայացման oրվանից առնվազն մեկ oր առաջ:
Աճուրդին, աճուրդի կանոնակարգով նախատեuված կարգով, կարող են ներկա գտնվել աճուրդի մաuնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճարը:
Աճուրդի մաuնակիցները եւ մաuնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նuտատեղեր:
Աճուրդի մաuնակիցները եւ մաuնակից չհամարվող անձինք պարտավոր են չխոչընդոտել աճուրդի անցկացմանն ու ենթարկվել աճուրդի կանոնակարգով uահմանված կանոններին:»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել