Շուտով սեպտեմբերի 21-ն է` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը:
1991թվականի այդ օրն էր, որ հայ ժողովուրդը միասնականորեն «այո» ասաց անկախությանը:
Սկսած 1991թվականի սեպտեմբերի 21-ից Հայաստանը հռչակվեց որպես հանրապետություն և դարձավ միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ:
Հայաստանի Հանրապետությունը` որպես նոր ձևավորված անկախ պետություն, ուներ միջազգային ճանաչման իրավունք:
Իսկ ինչ եղանակով է իրականացվում պետության ճանաչումը միջազգային իրավունքում:
Գոյություն ունեն պետությունները ճանաչելու երկու ձևեր` դե-ֆակտո/de facto և դե-յուրե/de jure:
Նշված ձևերի տարբերությունը կայանում է դրանց իրավական հետևանքներում:
Դե-ֆակտո կամ փաստացի ճանաչման դեպքում իրավական հետևանքների ծավալն ավելի փոքր է:
Դե-յուրե ճանաչումը վերջնական է և ավելի հաստատուն: Նման ճանաչմանը սովորաբար հետևում են դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Աղբյուրը` Իրավաբան.net