2012 թվականին Ադրբեջանում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթից ամիսներ անց երկրի լրագրողները հետապնդումների են ենթարկվել: Վերջերս երկու բանտարկված լրագրողներ արժանացել են անմարդկային վերաբերմունքի, հայտնում է «Civil Rights Defenders» կայքը:
Ադրբեջանական կառավարությունը սպառնացել է լրագրողներին: Ռեժիմը ոչ միայն անտեսում է մարդու իրավունքները, այլև պնդում, որ այս հարցի հետ կապված ճնշում չի գործադրվում իրենց վրա դրսից:
Եվրատեսիլի մրցույթից մոտավորապես մեկ շաբաթ անց նախագահ Իլհամ Ալևի խորհրդականը զգուշացրել է քաղաքացիական ակտիվիստներին և ոչ կառավարական կազմակերպություններին չհամարձակվել «հայտնվել հասարակությունում» և քաջալերել է կոնֆերանսի մասնակիցներին ատելություն ցուցաբերել որևէ մեկի նկատմամբ, ով կքննադատի կառավարությանը: Գրում է «Civil Rights Defenders»-ը:
Աղբյուրը` Իրավաբան.net