Երբեմն հարց է առաջանում` կապված պետական տուրքի վճարման կարգի և ժամկետների կապակցությամբ, մասնավորապես`ծառայությունների մատուցման որ փուլում պետք է այն վճարվի:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի փոխանցմամբ ` այս հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով:
Ա. Հակոբյանը մեջբերում կատարեց հոդվածից` «Պետական տուրքը գանձվում է մինչեւ համապատաuխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե uույն oրենքով այլ կարգ uահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ:
Պետական տուրքի հաշվարկման եւ գանձման նպատակով գործողությունների կատարման եւ ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը:
Հայաuտանի Հանրապետությունից oդային տրանuպորտային միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում ծառայության մատուցման պահ է համարվում թռիչքի պահը»:
Աղբյուրը` Իրավաբան.net