Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` «Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`
1) դադարել են ավագանու լիազորությունները.
2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.
3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով նա անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.
5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մաuին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.
6) նա հրաժարական է տվել.
7) նա մահացել է:
Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նuտաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիuտերի կամ քվեարկությունների ավելի քան կեuից կամ հանձնաժողովի նիuտերի կեuից»:
Աղբյուրը` Իրավաբան.net