Եթե դատավորին տրվել է օրենքով թույլատրելի չհամարվող նվեր, վերջինս պարտավոր է այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը

Որպես կանոն դատավորը չպետք է որևէ նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա: Դատավորը պետք է ձգտի զերծ պահելու իր հետ բնակվող ընտանիքի անդամների այդպիսի գործողություններից: Սահմանված սահմանափակումները չեն տարածվում `

  • Հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները և պարգևների վրա,
  • Ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի վրա,
  • Պաշտոնական արարողության ժամանակ կազմակերպվող հյուրասիրության,
  • Կենցաղային հյուընկալության դեպքում տրվող նվերների վրա և այլն:

«Եթե օրենքով թույլատրելի համարվող նվերները, որոնք օրացույցային տարվա ընթացքում ստացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են 250.000 ՀՀ դրամը, կամ օրացույցային տարում ստացված թույլատրելի համարվող նվերները բոլոր ընդհանուր արժեքը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը, ապա դատավորը պարտավոր է դրա մասին հնարավոր սեղմ ժամկետում հայտնել Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին», – Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ` եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր հետ համատեղ չբնակվող արյունակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ գտնվող անձին տրվել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված, ապա նա պարտավոր է դրա մասին տեղեկություն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայտնել Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին:
Եթե դատավորին տրվել է օրենքով թույլատրելի չհամարվող նվեր, որի վերադարձնելը ողջամիտ ջանքերով հնարավոր չէ, ապա նա պարտավոր է այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել