Ապաստանի հայցը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ ում ապաստան ստանալու նպատակով օրենքով սահմանված մարմիններին ներկայացված խնդրանք է կամ դիմում:
Ապաստանի խնդրանք է համարվում ՀՀ պետական սահմանի անցման կետում ազգային անվտանգության հարցերով ՀՀ կառավարության լիազորված պետական մարմնի կազմում գործող ՀՀ սահմանպահ զորքերին, իսկ ՀՀ տարածքում լիազորված մարմնի, ինչպես նաև հանցավորության և հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման հարցերով ՀՀ կառավարության լիազորված պետական մարմնին` բանավոր, գրավոր, ժեստերի լեզվով,կամ հաղորդակցության որևէ այլ միջոցով առրես արված ցանկացած հայտարարություն, որն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն գտնելու նրա ցանկությունը:
Ապաստանի դիմումը կարող է ներկայացվել ինչպես հաջորդելով ապաստանի խնդրանքին` ապաստան հայցելու գործընթացն ավարտելու նպատակով, այնպես էլ անմիջապես առանց ապաստանի խնդրանքի:
Ապաստան հայցող ամբողջ ընտանիքի համար ապաստանի խնդրանքը և դիմումը կարող են ներկայացնել ՀՀ տարածքում գտնվող ընտանիքի որևէ անդամ, ինչը սակայն, չի սահմանափակում ընտանիքի մյուս անդամների` օրենքով սահմանված կարգով անձնական պատճառների հիման վրա անհատական դիմումները ներկայացնելու իրավունքը:
Աղբյուրը`Իրավաբան.net