Արձագանքելով Բոսնիայի և Հերցեգովինայի քրեական-ուղղիչ հաստատություններում տիրող մարդու իրավունքների վատ իրավիճակին` «Մարդու իրավունքների պաշտպաններ» կազմակիերպությունը և «Բոսնիայի հելսինկյան կոմիտեն» ութ մոնիթորինգային առաքելություն են իրականացրել երկրում:
2011 թվականի այցելությունների արդյունքում պարզվել է բանտում հիգիենայի հիմնական պայմանների բացակայության, սննդի վատ որակի, ատամնաբուժական ծառայության, ինչպես նաև կալանավորների նկատմամաբ վատ վերաբերմունքի և բանտային կառավարման մասին, հայտնում է «Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպությունը:
Կալանավորվածներից մեկը նույնիսկ հայտնել է աշխատակիցների անմարդկային և դաժան վերաբերմունքի մասին: Վերջինիս տանջել են և կողպել բանտախցում, որտեղ նրան զրկել են սննդից և վտանգել նրա առողջությունը:
Դիտորդական խումբը հայտնում է, որ բանտի աշխատակիցները դեղորայք և թմրամիջոցներ են վաճառել: Մի շարք դեպքերում հեռախոսազանգերը փոխանցվել են միայն գումարով և աշխատակիցները չեն կատարել իրենց պարտականությունը` չփոխանցելով բանտարկյալների նամակները համապատասխան հաստատություններին: