Այսօր Կառավարությունը քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրալական Միության կառավարության միջևտնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին համաձայնություն տալու որոշման նախագիծը:
Համաձայնագրի նպատակն է՝ զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Ավստրալական Միության միջև, ամրապնդել, խթանել և զարգացնել Պայմանավորվող Կողմերի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև ուժեղացնել և դիվերսիֆիկացնել իրենց առևտուրը: Նշված համագործակցությունը մասնավորապես ուղղված կլինի կողմերի միջև տնտեսական կապերի ուժեղացմանն և դիվերսիֆիկացմանը, կողմերի բոլոր տիպի տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցության խթանմանը, ներառելով փոքր և միջին ձեռնարկությունները, ներդրումային գործունեությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումն, ինչպես նաև համագործակցության այլ ձևերը:
Աղբյուրը` Իրավաբան.net