Զորամասերի հրամանատարը չի կարող օբյեկտիվ լինել զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով

Ինչպես գիտենք, զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին, հետաքննություն իրականացնող մարմին են հանդիսանում զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը:

Ինչպես ցույց է տվել պրակտիկան, զինվորական հանցագործությունների կատարման մեջ շատ հաճախ իրենց մեղքի բաժինն են ունենում հենց զորամիավորումների հրամանատարները և այլ պաշտոնատար անձինք:

 

Հարց է առաջանում, կարո՞ղ է արդյոք նման դեպքերում ապահովվել քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունը:

 

«Կարծում եմ, զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով հետաքննություն իրականացնող մարմին պետք է հանդիսանա ոստիկանությունը, իսկ առավել արդյունավետ քննություն ապահովելու համար ճիշտ կլինի ստեղծել առանձին մարմին, որը կզբաղվի միայն զինվորական հանցագործությունների բացահայտմամ»,- Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել