Հունգարացիները բողոքի ակցիա են անցկացրել հայասպանին արտահանձնելու կառավարության որոշման դեմ

Բուդապեշտի խորհրդարանի շենքի մոտ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հունգարացիները բազմահազարանոց բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք դժգոհ են կառավարության այն որոշումից, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունները հանձնել են Ադրբեջանին: Բողոքի ակցիայի մասնակիցները ներողություն են խնդրել հայերից կառավարության այդ սխալ արարքի համար:
Ավելի վաղ հունգարացի հայագետը լրագրողների հետ հանդիպամ ժամանակ ասել էր, որ երեքշաբթի օրը սպասվում է մեծ բողոքի ակցիա: Նա ևս հունգարական կառավարության այդ քայլը սխալ էր համարել՝ նշելով, որ հայ և հունգար ժողովուրդների միջև բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի, և հունգար ժողովուրդը դեմ է կառավարության այդ որոշմանը: «Հունգարիան վատ բան է արել` Ռամիլ Սաֆարովին արտահանձնելով Ադրբեջանին»,- ասել էր Բենեդեկ Ժիգմոնդը:

Աղբյուրը՝ Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել