Փաստաբանը չի պաշտպանի Բենեդիկտոս XVI-ի սպասավորի շահերը

Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի նախկին սպսասավորի շահերը ներակայացնող փաստաբանը հրաժարվել է պաշտպանել հաճախորդի շահերը` վերջինիս հետ պաշտպանության մարտավարությանը վերաբերող տարաձայնությունների պատճառով, հայտնում է Global Legal Post-ը:
Պաոլո Գաբրելը մեղադրվում է Պապի անձնական թղթերի գողության մեջ: Նրա դատավարությունը տեղի կունենա այս աշնանը: Մեղադրյալի փաստաբան և մանկության ընկեր Կառլո Ֆուսկոն անցյալ շաբաթ հայտարարել է, որ պատճառն իր վստահորդի հետ դատավարությանը վերաբերող տարաձայնություններ են: Փաստաբանին փոխարինելու մասին հայտարարություններ դեռ չկան: Պարոն Ֆուսկոն արդեն տեղեկացել է, որ Պաոլո Գաբրիելը ներում հայցող նամակ է հղել Պապին, սակայան այս հանգամանքը չի փոխել փաստաբանի որոշումը:
Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել