Երևանի բյուջեն

Բյուջե բառը առաջացել է ֆրանսերեն bourgette» բառից, որը թարգմանաբար նշանակում է փոքրիկ պայուսակ: Այդ փոքրիկ պայուսակից ունի գրեթե յուրաքանչյուր անհատ, ընտանիք,կազմակերպություն, պետություն, քաղաք: Երևան քաղաքը նույնպես բացառություն չէ:
Ի՞ նչ է օրենսդիրն ամրագրել Երևանի բյուջեի վերաբերյալ:
«Երևանի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նախատեսված է Երևանի զարգացման ծրագրի և ավագանու և քաղաքապետի՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար: Երևանի բյուջեն ընդունվում է մեկ տարով: Բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` Երևանի բնակչության համար Երևանի բյուջեն առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:
Երևանի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:
Պահուստային ֆոնդերը կարող են oգտագործվել միայն ավագանու որոշմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել