Ինչպես ավելի վաղ նշել ենք, Եվրոպական Միության շուկան հիմնվում է 4 ազատությունների ` ապրանքների, ծառայությունների, անձանց և աշխատուժի ազատ տեղաշարժ վրա:
Ծառայությունների մատուցումը իր մեջ ներառում է նաև հիմնադրման ազատությունը. բոլոր այն դեպքերում, երբ տնտեսական գործունեությունը ոչ թե ժամանակավոր, այլ տևական բնույթ է կրում, անձը համարվում է հիմնադրված այս կամ այն անդամ –պետության տարածքում:
Եվրոպական Միության շուկայում պահանջարկ ունեն նաև մարմնավաճառները` որպես համապատասխան ծառայություններ մատուցողներ:
Մարմնավաճառությունն օրինական է եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք են Հոլանդիան, Պորտուգալիան, Ավստրիան և այլն, և նմանատիպ ծառայություններ մատուցող կանայք հաճախ տեղաշարժվում են ԵՄ տարածքում` օգտվելով ծառայությունների ազատ տեղաշարժի իրավունքից:
Այս առումով հետաքրքրական է Եվրոպական Միության և ԵՄ դատարանի մոտեցումը մարմնավաճառության` որպես ծառայությունների մատուցման տեսակին:
Եվրոպական Միության դատարանի մեկնաբանությունների համաձայն` մարմնավաճառությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով իրականացվող տնտեսական գործունեություն, ուստի մարմնավաճառները կարող են ազատորեն տեղաշարժվել ԵՄ տարածքում և անգամ հիմնադրվել այս կամ այն անդամ-պետությունում:
Աղբյուրը` Իրավաբան.net