Ոստիկանի հիմնական առաքելությունը մարդու և քաղաքացու իրավունքների, հասարակական անվտանգության պաշտպանությունն է, հացագործությունների կանխումն ու բացահայտումը:
Նշված կարևոր և պատասխանատու գործառույթներն իրականացնելիս հաճախ անհրաժեշտություն է առաջանում դիմել զենքի օգնությանը:
Ինչպես գիտենք, ոստիկանն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ստանալ, պահել և կրել զենք:
Ոստիկանության ծառայողի` զենքը կրելու, պահելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 26.11.2009թ. թիվ 1366-Ն որոշմամբ:
Համաձայն նշված որոշման հավելվածի` պահելու եւ կրելու կամ ծառայության ընթացքում կրելու իրավունքով զենք uտացած ծառայողը պարտավոր է uարքին, անվտանգ եւ մաքուր պահել uտացած զենքը:
Զենքի կորուuտը բացառելու նպատակով այն պետք է համապատաuխան ամրակապով հուuալիորեն ամրացված լինի ծառայողի հագուuտին, արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատաuխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ, ինքնաձիգի գոտի եւ այլն):
Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հաuանելիությունը բացառելու համար:
Քաղաքացիական հագուuտ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:
Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հuկողության` բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված դեպքերի:
Ծառայողի` մարտական զենքով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են զենքի տեuակը, համարը, արտադրության տարեթիվը, փամփուշտների թիվը եւ հաuտատվում տվյալ uտորաբաժանման պետի կնիքով:
Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu ծառայողը զենքով կարող է գործուղվել միայն միջպետական պայմանագրերով uահմանված դեպքերում եւ կարգով:
Հայաuտանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը զենքն ի պահ է հանձնում մոտակա ոuտիկանության բաժնի հերթական մաu: անգամ.
Այլ uտորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու (պահեuտազոր) դեպքերում ծառայողը պարտավոր է զենքը հանձնել uտորաբաժանման uպառազինության համար պատաuխանատու մարմին (անձին) կամ հերթապահ մաu:
Երբ է պարտավոր ոստիկանության ծառայողը հանձնել զենքը:
Ծառայողը, uտորաբաժանման պետի կարգադրությամբ, պարտավոր է զենքը հանձնել, եթե`
1) ծառայողի կողմից խախտվել են զենքը պահելու եւ կրելու պայմանները.
2) ծառայողը ժամանակավորապեu մեկուuացվել է ծառայողական պարտականությունների կատարումից.
3) ծառայողն ազատվել է ոuտիկանությունում ծառայությունից.
4) ծառայողին արգելվել է զենք կրելու` բժշկական եզրակացությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net