ՀՀ ազգային ժողովի նախագահի նոր օգնական Մամիկոն Մարգարյանը, ով այս պաշտոնին նշանակվել է հոկտեմբերի 1-ին, ունի Mercedes-Benz E 350 (4 մխոց) ավտոմեքենա:
Այս մեքենայի շուկայական գինը տարբեր է՝ ըստ արտադրման տարեթվի, ամեն դեպքում արժեքը սկսվում է 10 հազար ԱՄՆ դոլարից՝ հասնելով մինչև 30 հազարի:
Հետաքրքիր է, որ մի քանի հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա ունեցող օգնականի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են ընդամենը 8472 ՀՀ դրամ:
Մամիկոն Մարգարյանի աշխատավարձը հարկային տարում շուրջ 2,5 մլն ՀՀ դրամ է: