Երևանը նույնպես ունի խորհրդանիշեր

Յուրաքանչյուր ինքնիշխան և անկախ պետություն ունի իր խորհրդանիշերը` դրոշը, զինանշանը, օրհներգը:
Իսկ գիտե՞ք, որ Երևան քաղաքը նույնպես ունի իր խորհրդանիշերը:
Երեւանի խորհրդանիշերն են`
1) Երեւանի զինանշանը.
2) Երեւանի դրոշը.
3) Երեւանի օրհներգը:
2. Երեւանի զինանշանի եւ դրոշի նկարագրությունը, ինչպես նաեւ Երեւանի օրհներգը սահմանում է ավագանին:
Երևան քաղաքի դրոշն ունի հետևյալ նկարագիրը. դրոշի ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ` որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում Երևանի զինանշանն է` շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները:
Զինանշանի երանգը ծիրանագույն և բրոնզագույն է՝ կապույտով երիզված: Ազգային դրոշի գույները համահեղինակներն օգտագործել են՝ ընդգծելու դրոշի մայրաքաղաքային նշանակությունը:

Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:
Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:
Երևանի օրհներգ է «Էրեբունի-Երևան»` խոսքը` Պարույր Սևակի, երաժշտությունը` Էդգար Հովհաննիսյան:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել