Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի` անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը: Դատվածություն չունեցող են համարվում այն աձնինք, ովքեր դատարանի դատավճռով դատապարտվել են առանց պատիժ նշանակելու կամ դատարանի դատավճռով ազատվել են պատիժը կրելուց կամ պատիժը կրել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունն ու պատժելիությունը վերացված են օրենքով:
Դատվածությունը մարվում է`
1) Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում` փորձաշրջանն անցնելուց հետո,
2) Ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ` նշանակված պատիժը կրելու մեկ տարի անցնելուց հետո,
3) Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրման դատապարտված անձանց նկատմամբ` պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո,
4) Ծանր հանցագործության համար ազատազրման դատապարտված անձանց նկատմամբ`պատիժը կրելու հինգ տարի անցնելուց հետո,
5) Առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրման դատապարտված անձանց նկատմամբ`պատիժը կրելուց ութ տարի անցնելուց հետո:
Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: Սույն նորմն արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու` դատավորի, դատախազի, հատուկ քնչական ծառայողի, ոստիկանության ծառայողի, քրեակատարողական ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի պաշտոններ զբաղեցնելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net