Միջազգային պրակտիկայում վերջերս նկատելի է դարձել հանցագործին ազատության մեջ պահելու նախադեպերը: Նման դեպքերից է նաև ճապոնացի Իսեյ Սագավայի գործը, ով, լինելով Սորբոնի համալսարանի ուսանող, 1981 թ-ին սպանել է իր համակուրսեցուն և երկու օրվա ընթացքում կերել է վերջինիս մարմնի մասերը: Այնուամենայնիվ, ամբողջովին դիակից ձերբազատվել իրեն չի հաջողվել: Սագավային ձերբակալել են, սակայն ճանաչել են անգործունակ, որի հետևանքով էլ ուղարկել են Ճապոնիա՝ հոգեբուժական հաստատությունում պահելու և բուժելու համար` առանց նշելու հոգեբուժական հաստատությունում պահելու ժամկետը: Նշված պատճառով 15 ամսից հետո Սագավան ազատ է արձակվում և մինչ այսօր ապրում է ազատության մեջ՝ առօրյա կյանքով: Ներկայումս նրան հրավիրում են նկարահանվելու ֆիլմերում և նույնիսկ հանդես գալու ռեստորանում՝ որպես մեկնաբան-գիտակ, մասնավորապես ճաշատեսակների ոլորտում:
Աղբյուրը` Իրավաբան.net