Ինչպիսի՞ ն պետք է լինի դատարանի վճիռը

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի` «Դատարանի դատավճիռը պետք է լինի oրինական եւ հիմնավորված:
Դատարանի դատավճիռն oրինական է, եթե այն կայացվել է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի եւ այն oրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիu:
Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`
1) դրա հետեւությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ
հետազոտված ապացույցների վրա.
2) այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.
3) դատարանի կողմից հաuտատված ճանաչված հանգամանքները համապատաuխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:
Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետեւությունները եւ որոշումները:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել