Ցմահ ազատազրկման դատապարտվածների կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ

Եթե դատարանը մեղադրական դատավճիռ է կայացնում, բայց դրանից հետո, դատապարտյալը մինչև պատիժը լրիվ կրելը նոր հանցանք է կատարում, ապա դատարանը նոր դատավճռով` նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:
«Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը, եթե դա կապված չէ ազատազրկման հետ, չի կարող գերազանցել քրեական օրենսգրքի ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակների համար սահմանված առավելագույն չափը»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանցմամբ`դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել երեսուն տարին:
Ի դեպ, դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից:
«Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատիժների միացումը կատարվում է քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով»,- ասում է իրավաբանը:
Ցմահ ազատազրկման դատապարտվածների կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել