Հնարավոր է որոշել հանցագործի սեռը դեպքի վայրի զննությունից (Մաս I)

‹‹Վարքը հայելի է, որում յուրաքանչյուրը
ցույց է տալիս իր դեմքը››,- Ի. Գյոթե

Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերված ինչպես հանցագործության հետքերը, այնպես էլ հանցագործի վարքագիծը թույլ է տալիս որոշ հավանականության աստիճանով որոշել հանցագործի սեռը:
Որոշ հանցագործություններ բնորոշ են տղամարդկանց, որոշը`կանանց:
Տղամարդկանց բնորոշ է բռնության գործադրմամբ կատարված կողոպուտները, բռնաբարությունը, ծանր սեյֆի գողությունը, խուլիգանությունը և այլն:
Սեռի մասին կարող են վկայել նաև հանցագործության կատարման եղանակները` դժվար կոտրվող իրեր ջարդելը, օրինակ` դուռը, ծանր քաշ ունեցող առարկաների տեղաշարժումը, դանակի ուժգին հարվածները, ինչպես նաև այնպիսի գործիքների կիրառումը, որն առավել բնորոշ է օգտագործել տղամարդկանց: Եվ հակառակը` դեպքի վայրի զննությունից, երբ հասկանալի է, որ հանցագործը ֆիզիկական ուժով աչքի չի ընկնում, կարելի է ենթադարել, որ հանցագործը կին է կամ` անչափահաս:
Կանանց բնորոշ հանցագործություններից է նորածին երեխայի սպանությունը: Բութ գործիքով սպանության դեպքում կինը առավել շատ հարվածում է զոհի գլխին, թեև հարվածների մեծ մասի ժամանակ զոհն արդեն մահացած է լինում:
Չեխ քրեագետ Կնոբլոխը հայնտում է, որ կանանց կողմից կատարված սպանությունների դեպքում առկա են ավելի շատ վնասվածքներ, քան անհրաժեշտ է մարդուն սպանելու համար:
Սա կարելի է բացատրել հիմանականում երեք հանգամանքներով, նախ` կանայք պետք է վստահ լինեն իրենց կատարած գործողություններում, կանայք առավել զգացմունքային են իրենց հույզերում, ինչպես նաև կանայք, լինելով առավել վախկոտ, հարվածում են ավելորդ անգամներ, որպեսզի զոհը ողջ չմնա: Այդ միտքն իրենց մոտ կառաջացնի վախի զգացողություն:

Շարունակելի…
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել