Հնուց ի վեր Սևանա լիճը համարվել է հայ ժողովրդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը:
Ներկայումս կարևորագույն խնդիրներից է համարվում Սևանա լճի բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության իրականացումը:
Սևանա լճի էկոհամակարգի բնականոն գործունեության ապահովման նպատակով Սևանա լճի էկոհամակարգում արգելվում է օգտագործել` ջրային օրգանիզմների համար բարձր տոքսիկություն ունեցող նյութեր, սննդային շղթաներով փոխանցվող և բույսերի ու կենդանիների օրգանիզմներում կուտակվող ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր, Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի, աղբյուրների ջրերում դանդաղ քայքայվող բարձր և ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր, լճի էկոհամակարգի համար վտանգավոր, սակայն կենսահամակարգից արագ հեռացվող նյութեր, ինյչպես նաև թույլատրելի նորմերը գերազանցող կենսածին տարրեր, ծանր մետաղներ կամ նրանց միացություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net