Ձերբակալված և կալանավորված անձանց օրական տրվող սնունդը չափաբաժիններով է, որոնք բոլարի համար պետք է հավասար լինեն:
Նշված չափաբաժինները հաստատվել են ՀՀ կառավարության 15.05.2003 թվականի N 587-Ն որոշմամբ:
Որոշման համաձայն` ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձինք ապահովվում են անվճար սննդով` հետևյալ չափաբաժիններով(գրամներով)`
Հաց` 550, միս, մսամթերք` 90 , ձուկ` առանց գլխի` 100, ձավարեղեն` 120, մակարոնեղեն` 20, բուսական յուղ` 20, շաքար, շաքարավազ` 40, կենդանական յուղ` մարգարին` 45, կաթ(կաթի փոշի)` 100 (14.3), թեյ` 1, բանջարեղեն` 250, կարտոֆիլ` 550, աղ` կերակրի` 8, հյութ` 100, տոմատի մածուկ` 3, դափնետերև` 0.1:
Վերը նշված որոշմամբ սահմանվում է, որ հղի կանանց, կերակրող մայրերին, անչափահասներին, ինչպես նաև հիվանդներին(բժշկի նշանակմամբ) լրացուցիչ տրվում է բուսական յուղ` 20, կարագ` 25, կաթ (կաթի փոշի)` 100 (14.3), հավի ձու` 1 հատ:
Աղբյուրը` Իրավաբան.net