Անգլիացի իրավաբանական կրթության և ուսուցման համակարգը բարեփոխման կարիք ունի իրավական ոլորտի մասնագետների զարգացող շուկայում ուսանողներին գոյատևելու հմտություններ սովորեցնելու համար, հայտնում է Global Legal Post- ը:
50 էջ ծավալով այս փաստաթուղթը, պատրաստել է իրավաբանական կրթության և ուսուցման համակարգը հետազոտող թիմը, իրավաբանության պրոֆեսոր Ջուլիան Վեբի ղեկավարությամբ։ Փաստաթուղթը նշում է, որ համակարգում առկա ներկա բացթողումները կարող են ապագայում խոչընդոտ հանդիսանալ իրավաբանների համար։
Փաստաթղթի համաձայն, ներկայումս ակնհայտ ճեղքվածք գոյություն ունի գիտելիքների և առևտրային հմտությունների միջև։ Առավել զգալի է հաճախորդների հետ հարաբերություններին և հաղորդակցությանը, էթիկական կանոնների իմացությանը և կազմակերպական հմտություններին վերաբերող բացը։ Եվ, եթե սա իրականություն է, ապա դժվար է պատկերացնել այն, որ առկա համակարգը, որպես այդպիսին, ծառայում է իր նպատակին։
Պարոն Վեբը նաև նշում է, որ փաստաթղթի նպատակը շահակիցներին իրենց առաջընթացի մասին տեղեկացնելն է, նրանց քննարակումների մղելը և դրանով հետազոտողների ընթացիկ աշխատանքին աջակցելը, ինչը կնպաստի Անգլիայում և Ուելսում իրավաբանական կրթության և ուսուցման համակարգի բարեփոխմանը վերաբերող հիմնական հարցերի վերհանմանը, ինչպես նաև հնարավոր լուծումների շրջանակի նախագծմանը։