Սաուդյան Արաբիայում անծանոթներին համբուրելն արգելվում է

Իսլամական օրենքները տարբերվում են մյուսներից հատկապես նրանով, որ դրանք անթաքույց սահմանափակում են մարդու հիմնական իրավունքները: Նշված սահմանափակումները բացատրվում են նրանով, որ մուսուլմանական երկրներում առաջանային է դիտվում կրոնը և այն ինչն արգելվում է կրոնով, արգելվում է նաև աշխարհիկ օրենքներով:
Համոզվելու համար թվարկենք Սաուդյան Արաբիայի մի քանի օրենքներ.
Տղամարդ բժիշկները իրավունք չունեն զննել կանանց, իսկ կին բժիշկները` տղամարդկանց:
Այս օրենքի երկրորդ մասն ընդհանուրապես իմաստազուրկ է, քանզի Սաուդյան Արաբիայում կանայք իրավունք չունեն բժիշկ լինել:
Սրանով կանանց իրավունքների սահմանափակումները չեն վերջանում, կանաք իրավունք չունեն նաև մեքենա վարել: Իրավախախտում է հանդիսանում նաև կնոջ հայտնվելը հասարակական վայրում` առանց տղամարդ-ազգականի կամ խնամակալի ուղեկցության:
Ամբողջ երկրի տարածքում, բացի իսլամից, արգելվում է դավանել ցանկացած այլ կրոն:
Արգելվում է համբուրել անծանոթներին:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել